Doing Business վարկանիշում Հայաստանն իջել է 6 դիրքով
Համաշխարհային բանկը հրապարակել է Doing Business նոր ամենամյա վարկանիշը, որում Հայաստանը զբաղեցնում է 47-րդ տեղը աշխարհի 190 երկրների շարքում, ինչը 6 դիրքով ցածր է, քան անցած տարի։
Եթե համեմատենք Եվրասիական տնտեսական միության այլ երկրների հետ, ապա Հայաստանից ավելի վատ ցուցանիշներ ունեն Բելառուսը, որը մեկ տարում 37-ից իջել է 49-րդ տեղ, և Ղրղզստանը, որը մեկ տարում 70-ից իջել է 80-րդ տեղ։
Ղազախստանը բարձրացել է 28-ից 25-րդ տեղ, Ռուսաստանը՝ 31-ից 28։
Անկախ Պետությունների Համագործակցության (ԱՊՀ) մյուս պետություններն ունեն հետեւյալ դիրքերը. Ադրբեջան՝ 34, Մոլդովա՝ 48, Ուզբեկստան՝ 69, Տաջիկստան՝ 106։
Համաշխարհային վարկանիշի առաջին եռյակում են Նոր Զելանդիան, Սինգապուրը և Հոնկոնգը։