Աննա Սնատկինան Սերգեյ Բեզրուկովի խոսքերից հետո նիհարել է տասը կիլոգրամով
Աննա Սնատկինան հայտնի դերասան Սերգեյ Բեզրուկովի հետ ծանոթացել է ռուսական հայտնի «Участок» սերիալի նկարահանումների ժամանակ։ Դերասանուհին դեռ բավականին երիտասարդ էր, այդ իսկ պատճառով նկարահանման հրապարակում ավելի փորձառու դերասանը փորձում էր օգնել գործընկերուհուն։ Ինչ-որ մի պահ դերասանը երիտասարդ աղջկան ասել է, որ նիհարելու կարիք ունի։ Բնությունից սլացիկ կազմվածք ունեցող դերասանուհին մտածել է նման խորհրդի շուրջ, գրում է 7days.ru-ն։
Եսենինի դերակատարը պատմել է, որ հեռուստաէկրանը վիզուալ մեծացնում է մարդու կշիռը։ «Քեզ անհրաժեշտ է շատ արագ նիարել մի քանի կիլոգրամով։ Դա ասվել է առանձին, մեղմ եւ ես չեմ նեղացել, սակայն շատ եմ զարմացել», - պատմել է Սնատկինան։
«Սերյոժան մեկ անգամ ուշադիր նայեց ինձ եւ ասաց․ «Իսկ դու մի քանի կիլոգրամ կորցնելու կարիք ունես»», - հիշողություններով կիսվել է հայտնի դերասանուհին։
Սկսնակ դերասանուհին դեռ չգիտեր, որ հեռուստաէկրան 3-ից 5 կիլոգրամով ավելացնում է մարդու քաշը։ Արտիստուհին այդ ժամանակ ավագ գործընկերոջ խոսքերին լուրջ չի վերաբերել, սակայն մի որոշ ժամանակ անց շատ է ափսոսել դրա համար։
«Ավելի ուշ ինձ տեսա հետուստացույցով եւ հասկացա, որ Սերյոժան ճիշտ էր։ Ես այտերիս հատվածում թմբլիկ էի երեւում», - հիշում է Սնատկինան։