«Չեմ վախենում սիրել, չեմ վախենում ներել, չեմ վախենում քննադատությունից»․ Անի Երանյանի նոր լուսանկարը
Դերասանուհի Անի Երանյանը, ով տեւական ժամանակ է, ինչ տեղափոխվել է Երեւանից եւ բնակություն է հաստատել Մոսկվայում, վերջերս բավականին ակտիվ է Instagram-ում: Նա հրապարակում է հմայիչ լուսանկարներ՝ միկրոբլոգի իր էջի հետեւորդներին ներկայացնելով իր առօրյան, երբեմն նաեւ հանդիպում ենք տարբեր թեմաներով ծավալուն գրառումների նույնպես:
Այսօր Անի Երանյանն իր Instagram-ում նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է ոճային կերպարում։ Դերասանուհին կարճ սանրվածքով է, գեղեցիկ շպարով, կրում է սեւ, կաշվե տաբատ, կաշվե ժիլետ, ճերմակ վերնաշապիկ։ Նա հենված է մոտոցիկլետի կողքին։ Իսկ, ահա, հրապարակմանը կից կատարել է ռուսերեն լեզվով գրառում․ «Գիտես ինչու՞ եմ ես ուրիշ։ Որովհետեւ ես չեմ վախենում։ Չեմ վախենում սիրել, չեմ վախենում ներել, չեմ վախենում քննադատությունից։ Ընկնելով համընդանուր հավանության ետեւից, կարելի է կորցնել այն, ինչ կոչվում է «ԵՍ»։ Ես ուրիշ են, քանի որ գնահատում եմ իմ եզակի «ԵՍ»-ը իմ կյանքում»։