Իսրայելի պատասխան հարվածի հետևանքով Լիբանանում զոհեր չկան
Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնել էին, որ Իսրայելի պատասխան հարվածը հասցվել էր Լիբանանի տարածքում Պաղեստինի Ազգային ազատագրական ճակատի վրա: Հրթիռային հարձակման պատասխանատվությունն իր վրա վերցրել է «Ալ Քաիդայի» հետ կապված սուննի խմբավորումը:
Պաղեստինի Ազգային ազատագրական ճակատի ղեկավարությունը հայտարարել է, որ իսրայելական ռազմաօդային ուժերի օդային հարձակման հետևանքով ոչ ոք չի տուժել: Այս մասին հաղորդում է «Ռոյթեր» գործակալությունը' հղում անելով լիբանանյան ԶԼՄ-ներին:
«Ալ Մանար» հեռուստաալիքը հաղորդել է, որ հարվածը հասցվել է Բեյրութի և Սիդոնի միջև ընկած հատվածի վրա:
Պաղեստինի Ազգային ազատագրական ճակատի ղեկավարությունը նաև հաղորդել է, որ Իսրայելի պատասխան հարվածն իրենց համար անսպասելի էր, քանի որ Իսրայելի վրա հրթիռային հարձակման պատասխանատվությունն իր վրա էր վերցրել սուննին` մի խմբավորում, որն անմիջական կապ ունի «Ալ Քաիդայի» հետ: