Իսրայելի օդային ուժերը ռմբակոծել են Լիբանանը
«Haaretz» պարբերականը հայտնում է, որ օգոստոսի 23-ին Իսրայելի օդային ուժերը ռմբակոծել են Բեյրութի մոտ գտնվող մի քանի տարածքներ, այն բանից հետո, երբ նախօրեին Լիբանանի տարածքից դեպի Իսրայել էին արձակվել մի քանի հռթիռ:
«Նշված գործողություններն իրականացվել են հաջողությամբ, և բոլոր ինքնաթիռները վերադարձել են ռազմաբազա»,- նշում է պարբերականը: Թե ինչ ցամաքային տարածքներ են ռմբակոծվել Իսրայելի կողմից, պարբերականը չի հայտնում: Իսրայելի ԶՈւ-ը Լիբանանի իշխանություններին համարում են պատասխանատու Իսրայելի դեմ թշնամական գործողություններ իրականացնելու համար:
Նախօրեին Իսրայելի տարածքի ռմբակոծությունից հետո, իսրայելցի չորս քաղաքացի հոսպիտալացվել է: