Հիլարի Քլինթոնն ակնարկել է, որ ԱՄՆ-ի նախագահի թեկնածու Թուլսի Հաբարդը «Ռուսաստանի ֆավորիտն է»
ԱՄՆ-ի նախկին Պետքարտուղար եւ Դեմոկրատական կուսակցությունից երկրի նախագահի նախկին թեկնածու Հիլարի Քլինթոնն ակնարկել է, որ կոնգրեսական, ԱՄՆ-ի նախագահի թեկնածու դեմոկրատ Թուլսի Հաբարդը «Ռուսաստանի ֆավորիտն է», հաղորդում է Associated Press-ը:
Նշվում է, որ իր ելույթի ժամանակ Քլինթոնը ոչ մի անգամ չի բարձրաձայնել Հաբարդի անունը, սակայն հայտարարել է, որ ռուսները «հետեւում են ինչ-որ մեկին, որը ներկայումս մասնակցում է նախընտրական արշավում Դեմոկրատական կուսակցությունից եւ ձգտում է առաջադրվել որպես թեկնածու երրորդ կուսակցության կողմից»:
Հաղորդվում է նաեւ, որ Հաբարդի ներկայացուցիչները որեւէ կերպ չեն մեկնաբանել Քլինթոնի խոսքերը:
Պատճառները, համաձայն որոնց ԶԼՄ-ները համարում են, որ Քլինթոնն ակնարկել է հենց Հաբարդին, դեռեւս այնքան էլ պարզ չեն: Թուլսի Հաբարդը հայտնի է հայ ժողովրդի նկատմամբ իր դրական վերաբերմունքով: Վերջերս նա տեսաուղերձ է տարածել, որում հայտարարել է Հայոց ցեղասպանությունը ճանաչելու անհրաժեշտության մասին: