Մոսկվան ակնկալում է Անկարայից ստանալ տեղեկություն Սիրիայում հարձակումը դադարեցնելու մասին
Մոսկվան ակնկալում է Անկարայից ստանալ տեղեկություն ըստ ԱՄՆ եւ Թուրքիայի պայմանավորվածությունների Սիրիայում հարձակումը դադարեցնելու մասին, ՌԻԱ «Նովոստի»-ին ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Թուրքիայից հույս ունենք ստանալ տեղեկություն»,- ասել է Պեսկովը։
Ավելի վաղ Սպիտակ տան ներկայացուցիչն ասել էր, որ ԱՄՆ-ը եւ Թուրքիան պայմանավորվել են դադարեցնել կրակը Սիրիայում. Անկարան կդադարեցնի ռազմական գործողությունը, որպեսզի թույլ տա YPG-ի քրդական ուժերին դուրս գալ անվտանգ գոտի 120 ժամվա ընթացքում։