Տիմատին երեկ հայր է դարձել. Տիմատիի մայրն առաջին անգամ գիրկն է առել թոռանը (Լուսանկարներ)
Ռեփեր Տիմատիի մայրը՝ Սիմոնա Յունուսովան, ուրախ է թոռան՝ Ռատմիրի լույս աշխարհ գալու առիթով. փոքրիկը ծնվել է սեպտեմբերի 16-ին։
59-ամյա Սիմոնան Instagram-յան էջում սեւ-սպիտակ լուսանկար է հրապարակել, որում հոգատարությամբ գրկել է նորածնին եւ պարզապես փայլում է երջանկությունից։
«Տիմատիի անմիջական մասնակցությամբ, made by Անաստասիա Ռեշետովա։ Դիմավորեք։ Յունուսով Ռատմիր Տիմուրովիչ։ Ողջույն, փոքրիկ։ Բարի գալուստ ընտանիք։ Երկար ու երջանիկ ճանապարհ քեզ»,- լուսանկարը մակագրել է նա։
Այս սրտառուչ տեսարանը հետեւորդներին անտարբեր չի թողել. նրանք մաղթել են, որ փոքրիկն ամուր ու առողջ մեծանա։
Սիմոնա Յունուսովայի համար սա թոռների մասին հոգ տանելու առաջին փորձը չէ. Տիմատին նախկին հարաբերությունների ընթացքում լույս աշխարհ եկած դուստր ունի՝ Ալիսա, որը հինգ տարեկան է։