Թուրքական ԶԼՄ-ները հայտարարել են Սիրիայի հյուսիս-արեւելքում Սուլուկ քաղաքը գրավելու մասին
Թուրքիայի հետ միություն կազմած Սիրիայում գտնվող ուժերը վերահսկողության ներքո վերցրել են Սուլուկ քաղաքը թուրքական զորքերի՝ Սիրիայի հյուսիս-արեւելք ներխուժման հինգերորդ օրը, հաղորդում է Associated Press-ը՝ հղում կատարելով թուրքական ԶԼՄ-ներին:
Աղբյուրները հաղորդում են, որ կիրակի սահմանից շուրջ 10 կմ հեռավորության վրա գտնվող ռազմավարական խաչմերուկում տեղակայված քաղաքի կենտրոնն ազատագրվել էր սիրիական քրդերի զորքերից:
Իր հերթին Associated Press գործակալության քուրդ աղբյուրը հայտնել է քաղաքի շրջանում ընթացող դաժան պայքարի մասին:
Թուրքիայի պաշտպանության նախարարությունը թվիթերյան իր էջում հայտարարել է 480 քուրդ զինյալներին «չեզոքացնելու» մասին:
Հաղորդվում է նաեւ մի քանի ռումբերի վերաբերյալ, որոնք Սիրիայի տարածքից արձակվել են Շանլիուրֆա սահմանամերձ նահանգի ուղղությամբ: