Անկարան հերքում է Սիրիայում թուրքական դիրքերից ԱՄՆ զորքերի հրետանակոծումը
Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հայտարարել է, որ խոսք չի կարող լինել Սիրիայում ԱՄՆ եւ կոալիցիայի զինվորականների գնդակոծության մասին՝ մեկնաբանելով Պենտագոնի հայտարարությունը Սիրիայում Եփրատ գետից արեւելք ԱՄՆ զորքերի հսկիչ կետի հրետանակոծման մասին, հայտնում է Anadolu-ն:
Նրա խոսքով՝ թուրքական Գլխավոր շտաբը իր գործողությունները համակարգում է ամերիկացիների հետ:
Պենտագոնն ավելի վաղ հայտնել էր, որ ուրբաթ՝ հոկտեմբերի 11-ին, Սիրիայում ամերիկյան զորքերը հայտնվել են թուրքական դիրքերից հրետանային կրակի տակ: