Լարիսա Դոլինան հեռանում է բեմից
Երգչուհի Լարիսա Դոլինան հեռանում է բեմից: Երկրպագուները նրան այլևս չեն տեսնի բեմում: Երգչուհու խոսքով` նա ցանկանում է շատ ժամանակ անցկացնել իր ընտանիքի հետ, հատկապես իր թոռնուհու՝ Ալեքսանդրիայի հետ:
Սակայն լրագրողները կարծում են, որ պատճառը երգչուհու զբաղվածությունը չէ, որովհետև վերջերս նրան «Չիկագո» երաժշտական ֆիլմում դեր էին առաջարկել և նա ընդունել էր այն: Ըստ երևույթին, երգչուհին ցանկանում է փոխել իր ստեղծագործական գործունեությունը: Դոլինան «Չիկագո» երաժշտական ֆիլմում բանտարկյալ կնոջ դեր է խաղալու: