ԿԺԴՀ-ը չի ցանկանում շարունակել միջուկային բանակցությունները ԱՄՆ-ի թշնամական քաղաքականության պատճառով. ԱԳՆ
Կիրակի Հյուսիսային Կորեան հայտարարել է, որ ցանկություն չունի շարունակել միջուկային բանակցությունները, քանի դեռ Միացյալ Նահանգները չի ձեռնարկել քայլեր թշնամական քաղաքականությունը դադարեցնելու ուղղությամբ, հաղորդում է AFP-ը:
«Փհենյանը չի ցանկանում շարունակել այդ զզվելի բանակցությունները, քանի դեռ Միացյալ Նահանգները չի ձեռնարկել գործնական քայլեր թշնամական քաղաքականությունը դադարեցնելու ուղղությամբ»,-հայտարարել է Հյուսիսային Կորեայի ԱԳՆ ներկայացուցիչը:
Նա հավելել է, որ այժմ Հյուսիսային Կորեայի եւ ԱՄՆ-ի միջեւ երկխոսության ճակատագիրը Վաշինգտոնի ձեռքում է, եւ ԱՄՆ-ը ժամանակ ունի մինչեւ տարեվերջ այդ հարցը լուծելու համար:
Նախօրեին Շվեդիայում մեկնարկել էին Հյուսիսային Կորեայի եւ ԱՄՆ-ի միջեւ բանակցություններն առաջին անգամ գործնական մակարդակում հունիսի 1-ին կորեական սահմանին երկու երկրների առաջնորդների հանդիպումից հետո:
Կորեական կողմը հայատարել էր բանակցությունների ձախողման մասին՝ նշելով, որ հիասթափված է ԱՄՆ-ի կողմից նոր եւ ստեղծագործ լուծումների բացակայությամբ:
Իր հերթին ԱՄՆ-ը ներկայացել էր բանակցությունների ընթացքի մասին ուղիղ հակառակ նկարագրությամբ՝ անվանելով դրանք դրական»: