«Հայաստան ենք գնում». Քիմ Քարդաշյան (Լուսանկար)
Քիմ Քարդաշյանը րոպեներ առաջ հայտնել է, որ Հայաստան է գալիս։ Հայուհին, ամենայն հավանականությամբ, Երեւան կժամանի ավագ քրոջ՝ Քորթնի Քարդաշյանի հետ։
Ամեն դեպքում, Instagram-յան էջում հրապարակված լուսանկարում Քիմը պատկերված է հենց նրա հետ։ «Մենք Հայաստան ենք գնում»,- լուսանկարը մակագրել է նա։ Հիշեցնենք՝ Քիմ Քարդաշյանը ժամանելու է Երեւան՝ մասնակցելու «WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովը, որը տեղի կունենա հոկտեմբերի 6-9-ը։