Աննա Դովլաթյանը աշնանային կերպարում. (Լուսանկար)
Երգչուհի, դերասանուհի Աննա Դովլաթյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր գեղեցիկ աշնանային կերպարը։
Instagram-յան էջում հրապարակված կադրերում Աննան շրջազգեստ է կրում, որը համադրել է բեժ գույնի վերնազգեստի հետ։ Կերպարն ամբողջացրել են նույն գույնի երկարաճիտ կոշիկներն ու արեւային ակնոցը։ «Երջանիկ»,- լուսանկարն անգլերենով մակագրել է դերասանուհին։