«Արցունքների հասցնող ծիծաղ». Վոլոչկովան կրկին ծիծաղել է իր հետեւորդների արտաքինի վրա
Բալետի պարուհի Անաստասիա Վոլոչկովան Instagram-ի իր պաշտոնական էջում բացել է մեկնաբանությունների հնարավորությունը: Բավական էր նա աներ դա, եւ բազմոցային քննադատներն ու թրոլները միացան պարուհու դեմ վաղուց ծավալվող «պատերազմին», հայտնում է Teleprogramma.pro-ն:
Այս անգամ նա տեսահոլովակ է հրապարակել մարզադահլիճից: Եվ, կարծես, ամեն ինչ նորմալ է, բայց հոլովակի մեկնաբանությունը կրկին ուղղված է հեյթերներին: Անաստասիան նշում է, որ մարզադահլիճում մարզվելն ավելի ծանր է, քան ուրիշներին վիրավորելը եւ բամբասելը: Բայց դա, իբր, յուրաքանչյուրի ընտրությունն է եւ անձնական գործը:
«Բայց հենց նայում ես փակ հաշիվների լուսանկարում ծամածռված կերպարանքներին՝ զրոյական հետեւորդներով ու բոթերով, ամեն ինչ հասկանալի է դառնում: Կներեք, բայց արցունքոտվելու աստիճան ծիծաղ է սկսվում»,- խոստովանել է Վոլոչկովան:
Տեսանյութը՝ ԱՅՍՏԵՂ
Ի դեպ, ըստ երեւույթին, Անաստասիային եւս դուր է գալիս իր մեկնաբաններին զայրացնելն ու գրգռելը: Պարուհին վերջերս իր Instagram-ի Stories բաժնում լուսանկարներ էր հրապարակել, որոնցում պատկերված էր իր սիրեցյալի հետ անկողնում, որին արդեն երկար ժամանակ թաքցնում է: