Անաստասիա Զավորոտնյուկը մոտակա ժամանակահատվածում կհայտնվի հեռուստաեթերում և կպատմի առողջության մասին
Դերասանուհի Անաստասիա Զավորոտնյուկը, որն, ըստ լուրերի ծանր հիվանդ է, հարցազրույց կտա հեռուստաընկերություններից մեկին։ Այդ մասին հայտարարել է նրա համերգային տնօրեն Ստաս Խրիստովը։
Ավելի վաղ դերասանուհին, ըստ տնօրենի խոսքերի, խոստացել է ելույթ ունենալ լրատվամիջոցներով եւ պատմել իր առողջության մասին։ Ընդ որում, նա վստահեցնում էր, որ դերասանուհին դա պետք է աներ մինչ սեպտեմբերի վերջը։ Արդյունքում չի կատարել խոստումը։
«Ես հեռուստաալիքի հետ համաձայնություն ունեմ հարցազրույցի վերաբերյալ»,- Դաշնային լրատվական գործակալությանն ասել է Խրիստովը։ Զավորոտնյուկի համերգային տնօրենը զգուշացրել է, որ նախապես կհայտնի դերասանուհու ելույթի մասին, երբ վերջինս պատրաստ կլինի ներկայացնել առողջական վիճակի հետ կապված տեղեկատվությունը։ Սակայն Խրիստովը չի կարողացել կոնկրետ օր նշել։