Քայլի Ջենները բաժանվել է ընկերոջից՝ Թրևիս Սքոթից
Ամերիկացի գործարար Քայլի Ջենները բաժանվել է ընկերոջից՝ ռեփեր Թրեւիս Սքոթից։ TMZ-ն, վկայակոչելով զույգի մտերիմ շրջապատին, գրում է, որ սիրահարները միասին չեն ներկայացել Սքոթի «Մայրիկ, ես կարող եմ թռչել» վավերագրական ֆիլմի պրեմիերայից հետո, որը տեղի է ունեցել օգոստոսի 27-ին Սանտա Մոնիկայում։
Աստղային զույգը փորձել է պահելը կրակը հարաբերություններում, սակայն մի քանի շաբաթ առաջ որոշել է բաժանվել, ամեն դեպքում գոնե այս պահին։ Ի դեպ, Քայլին Թրեւիսի հետ ոչինչ չի հրապարակել սեպտեմբերից։ Բոլորը նկատել են նաեւ, որ Թրեւիսը ներկա չէր Ջասթին եւ Հեյլի Բիբերների հարսանիքին։ Այդ երեկո հեռուստաաստղին ընկերացնել է Սթորմին։
22-ամյա Քայլին եւ 28-ամյա Թրեւսիը միասին էին մոտ երկու տարի։ Նրանց սիրավեպը սկսվել է 2017թ.-ի ապրիլին, երբ մի քանի շաբաթ առաջ Ջենները բաժանվել էր նախկին ընկերոջից՝ ռեփեր Թայգայից։ 2018թ.-ի փետրվարին ծնվել է նրանց դուստրը՝ Սթորմին։ Եվ երկրպագուները սպաում էին, որ Ջենները շուտով կհայտարարի ամուսնության մասին։ Սակայն ինսայդերը հայտնում է, որ Քայլին կասկածներ ունի, որ Սքոթնն այն մարդն է, ում հետ կցանկանար ապրել ամբողջ կյանքը։