Փհենյանն ու Վաշինգտոնը կվերսկսեն բանակցությունները
Հյուսիսային Կորեան եւ ԱՄՆ-ը մեկ ամիս դադարից հետո այս շաբաթ կվերսկսեն Փհենյանի ատոմային ծրագրի հարցով բանակցությունները: Կողմերը համաձայնել են կրկին խորհրդակցություններ անցկացնել հոկտեմբերի 5-ին, հաղորդում են հյուսիսկորեական ԶԼՄ-ները:
Նախապատրաստական շփումները կսկսվեն հոկտեմբերի 4-ին: Դեռեւս հայտնի չէ՝ որտեղ կկայանա հանդիպումը, հաղորդում է DW-ը:
Փհենյանը սեպտեմբերին հասկացնել է տվել ԱՄՆ-ի հետ բանակցությունները վերսկսելու պատրաստակամության մասին, սակայն Վաշինգտոնին կոչ է արել նոր նախաձեռնություններով հանդես գալ, որոնք կբավարարեն նաեւ Հյուսիսային Կորեային: Ինչպես հայտնի է, Փհենյանը պնդում է, որպեսզի ԱՄՆ-ը չեղարկի պատժամիջոցները, ինչպես նաեւ անվտանգության երաշխիքներ տա:
Հուլիսի վերջին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ու Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը միջկորեական սահմանին կարճ հանդիպման ընթացքում համաձայնել էին վերսկսել բանակցությունները: