Քորթնի Քարդաշյանը շիկահեր է դարձել
Քորթնի Քարդաշյանը երկարամազ շիկահեր է դարձել. իրապատում շոուի աստղը կտրուկ փոխել է իմիջը։
Քորթնին երկրպագուների հետ կիսվել է լուսանկարով, որում պատկերված է նոր սանրվածքով։ Երկար, շիկահեր վարսերը սազում են նրան, իսկ Քորթնին դրանք ընդգծել է սպիտակ սպորտային կոստյումով։
Լուսանկարում նա պատկերված է սենյակում, ուր նկատելի է նրա կոսմետիկան եւ նույնիսկ նրա փոքրիկի կաթի շիշը։ Instagram-ի աստղի երկրպագուներին հիացրել են այս փոփոխությունները։ Թեեւ նրանց մի մասը ենթադրել է, որ Քորթնին որոշել է կեղծամ օգտագործել։ «Վերջապես», «կրակ», «դու ինչ է, կեղծա՞մ ես վերցրել քրոջիցդ», «որքան գեղեցիկ ես»,- գրել են հետեւորդները։
Ի դեպ,վերջերս նրանք ծաղրել էին Քորթնիին, որում նա պատկերված էր՝ գիրքը ձեռքին։ Հետեւորդներից ոմանք նույնիսկ կասկածներ էին հայտնել, որ հայտնի ընտանիքի ներկայացուցիչը կարող է ընկալել տեքստը...