Ռիկի Մարտինը և նրա ամուսինը սպասում են չորրորդ երեխային
Հայտնի երգիչ Ռիքի Մարտինը հայտնել է, որ ինքը և ամուսինը՝Ջավան Յոսեֆը միասին են սպասում իրենց երեխային, գրում է The Hollywood Reporter-ը։
Նշվում է, որ նրանք սպասում են չորրորդ երեխային։
«Ես սիրում եմ մեծ ընտանիքներ»,-ասել է Մարտինը։
Հայտնի է, որ զույգն այժմ միասին է ապրում՝ 11-ամյա երկվորյակ որդիների՝ Վալենտինոյի և Մատեոյի և փոքրիկ դստեր՝ Լյուսիի հետ։