Աշոտ Տեր-Մաթեւոսյանի եւ Սոֆյա Պողոսյանի մեղմ համբույրը՝ ծովափին
Հայկական հեռուստաեթերի ամենագեղեցիկ զույգերից մեկը՝ Սոֆյա Պողոսյանն ու Աշոտ Տեր-Մաթեւոսյանն, այլեւս չեն թաքցնում, որ միասին են եւ երջանիկ: Դերասանները սոցիալական ցանցերի իրենց էջերում հաճախ կիսվում են համատեղ լուսանկարներով՝ արժանանալով երկրպագուների դրական մեկնաբանություններին:
Այսօր Աշոտ Տեր-Մաթեւոսյանն իր Instagram-ում նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է սիրելիի՝ Սոֆյա Պողոսյանի հետ։ Զույգը իր հանգիստն է վայելում ծովափնյա երկրում։ Կադրում զույգը ջերմ գրկախառնված է եւ համբուրվում են։ Ռոմանտիկ հրապարակմանը կից դերասանը կատարել է հետեւյալ գրառումը․ «Երջանիկ»։