Ամերիկյան մի շարք կինոթատրոններ հանդիսատեսին արգելել են «Ջոքերի» ցուցադրությանը գալ դիմակներով և գրիմով
Landmark Theatres կինոթատրոնների ցանցը «Ջոքեր» ֆիլմի ցուցադրության ժամանակ համապատասխան հանդերձանքն ու դիմակներն արգելել է մտահոգության ֆոնին, որ արտահայտել են 2012 թվականին Կոլորադոյում «Սեւ ասպետը» ֆիլմի ցուցադրության ժամանակ զանգվածային գնդակահարության զոհերի ընտանիքները:
Կինոթատրոնների ցանցը ցանկանում է, որ հանդիսատեսը ֆիլմը վայելի որպես «կինեմատոգրաֆիական ձեռքբերում»: «Դիմակներով, ներկված դեմքերով կամ (Ջոքերի) հանդերձանքով մարդկանց թույլ չեն տա մտնել մեր կինոթատրոններ»,- նշված է ցանցի հայտարարության մեջ:
Ֆիլմի պրեմիերան նախատեսված է հոկտեմբերի 4-ին:
Ավելի վաղ նույնպիսի որոշում էր ընդունել կինոթատրոնների մեկ այլ ցանց՝ AMC Theatres-ը:
2012 թվականին Կոլոադոյում «Սեւ ասպետ» ֆիլմի ցուցադրության ժամանակ սպանդի զոհերի ընտանիքները մտահոգություն են հայտնել՝ կապված առաջիկա պրեմիերայի հետ: Այդ ժամանակ Ջեյմս Հոլմսը կրակոցներ էր արձակել հանդիսատեսի վրա, որի հետեւանքով մահացել էր 12 մարդ, 70-ը՝ վիրավորվել: Նա դատապարտվել է ցմահ ազատազրկման, չնայած իրեն մեղավոր չի ճանաչել խելացնորության պատճառով:
«Լոս Անջելեսի ոստիկանության դեպարտամենտը տեղյակ է հանրային խնդիրներին եւ «Ջոքերի» պրեմիերայի հետ կապված պատմական նշանակությանը,- նշված է ոստիկանության հայտարարության մեջ: - Չնայած Լոս Անջելեսում ոչ մի իրական սպառնալիք չկա, դեպարտամենտը մտադիր է ապահովել կինոթատրոնների շուրջ անվտանգության բարձր մակարդակ»:
Ամերիկյան լրատվամիջոցներն ավելի վաղ հայտնել էին, որ զինվորականներին նախազգուշացրել են «Ջոքերի» պրեմիերայի ժամանակ զանգվածային հրաձգության հնարավորության մասին:
Հիշեցնենք նաև, մինչ այդ Operativ լրատվականը հաղորդել էր, որ «Ջոկեր» ֆիլմը սարսափահար է արել 7 տարի առաջ կինոթատրոնում սպանված ամերիկացիների ընտանիքներին: