Yves Saint Laurent ապրանքանիշի ցուցադրության ընթացքում սուպերմոդելի կրած զգեստը ծաղրել են՝ նմանացնելով շան մռութի. (Լուսանկար)
Diet Prada էջի ադմինիստրատորները ծաղրել են Yves Saint Laurent ապրանքանիշի ցուցադրության ընթացքում սուպերմոդելի կրած զգեստը։ Այն տեղի է ունեցել սեպտեմբերի 24-ին Փարիզում։ Նոր մոդելների շարքում ներկայացվել է նաեւ դեկոլտեով սեւ զգեստը, որը բաց է կրծքի ներքեւի հատվածում։
Diet Prada-ի ադմինիստրատորները կարծել են, որ զգեստը նման է շան մռութի եւ նույնիսկ յուրօրինակ կոլաժ պատրաստել այդ թեմայով։
Այն հիացրել է օգտարերերին, որոնք այն շատ զվարճալի են համարել։ Որոշ հետեորդներ նույնիսկ խոստացել են ձեռք բերել հագուստը, քանի որ սիրում են շների։ «Հիասքանչ է։ Դուք հաջողեցիք իմ օրը», «Մարդիկ. «Մենք պաշտում ենք շներին»։ Diet Prada. «Այլեւս ոչ մի բառ»»։