Քիմ Քարդաշյանը ցանկանում է իր Skims ապրանքանիշը Հայաստան բերել
Իրապատում շոուի աստղ, գործարար Քիմ Քարդաշյանը WCIT-ի գլխավոր VIP անձանցից մեկը կլինի, որը Երևանում կանցկացնի հոկտեմբերի 6-9-ը։ Twitter-ի իր էջում նա խոսել է Հայաստան իր այցի մասին։ «Մոտակա երկու շաբաթների ընթացքում ես կմեկնեմ Հայաստան եւ հույս ունեմ, որ իմ այցով կնպաստեմ առեւտրի ոլորտի զարգացմանը եւ հայերի համար աշխատատեղերի ստեղծմանը, ներառյալ @skims-ի արտադրանքի առաջխաղացում ապագայում»,- գրել է նա։
Հիշեցնենք՝ խոսքը Skims ներքնազգեստի ապրանքանիշի մասին է, որը Քիմը թողարկել է վերջերս՝ սեպտեմբերի 10-ին։ «Իմ նպատակն է մեր բիզնեսն այն մակարդակի զարգացնել, որ մեր ներքնազգեստը հասանելի լինի բոլորի եւ ամենուր»,- Instagram-ում գրել է Քիմը։ Այնպես էր, հնարավոր է, որ բարենպաստ հանգամանքների եւ ճիշտ ծրագրման դեպքում շուտով մեր երկրում եւս կհայտնվի ապրանքանիշը, որն ԱՄՆ-ում այնքան հայտնի է, որ ապրանքը վաճառվում է վայրկենապես։ Ապրանքանիշի արտադրանքի վաճառքի առաջին մի քանի րոպեները Քարդաշյանին երկու մլն դոլար են բերել, թեեւ նրա նմուշակազմում 100 դոլարից թանկ ապրանք չկա։ Բացի այդ՝ առաջին օրերին ապրանքնիշի կայքը որոշ ժամանակ դադարել է աշխատել մեծ մեծ քանակով այցելուների հոսքի պատճառով, ինչը հանգեցրել է վաճառքի ուշացման մեկ ժամով։
Հիշեցնենք՝ Skims-ի առաջին գովազդային արշավի հերոսներից մեկը 64-ամյա Էլիս Մարի Ջոնսոնն էր, որը 1996թ.-ին դատապարտվել է թմրամիջոցներ պահելու համար եւ բանտից դուրս է եկել Քիմ Քարդաշյանի ջանքերի շնորհիվ։