Ինչպես փոքրացնել քիթը ֆիթնեսի միջոցով. Թինա Կանդելակիին «բացահայտել» են ու ծաղրել (Լուսանկարներ)
«Матч ТВ»-ի գլխավոր տնօրեն Թինա Կանդելակին օրերս որոշել է առհավետ հերքել պլաստիկ վիրահատությունների մասին լուրերը։ Հեռուտահաղորդավարուհին հայտարարել է, որ իր արտաքինի բոլոր փոփոխությունները ոչ թե վիրաբույժների վաստակն են, այլ առողջ ապրելակերպին հետեւելը։ «Մարդն ի վիճակի է մշտապես փոխվել դեպի լավը ճիշտ սնունդի, սպորտի, ռեժիմին հետեւելու, կործանարարար սովորությունների դեմ պայքարելու միջոցով»,- նշել է նա։
Սակայն օգտատերերը չեն հավատացել Կանդելակիին, իսկ բլոգեր Լենա Միրոն պլաստիկ վիրահատությունների վերաբերյալ ստի պատճառով ծաղրել է «Матч ТВ»-ի գլխավոր տնօրենին։ «LiveJournal»-ի աստղը նշել է, որ բավարար է նայել Թինայի քթին երիտասարդ տարիքում եւ այժմ՝ հեռուստահաղորդավարուհուն բացահայտելու համար, որը պնդում է, որ ընդամենը պարբերաբար ֆիթնեսով է զբաղվել։
«Եվ այդ պահին հասկացա, որ իմ մարզումներում ինչ-որ բան այն չէ. քիթս ավելի չի փոքրացել, շուրթերս ավելի չեն մեծացել, նույնիսկ ծնոտս չի փոխվել»,- գրել է բլոգերը։
Միրոն կատակել է, որ Կանդելակիի հրապարակումն իր համար «իսկական բացահայտում» է դարձել, եւ ինքն այժմ նորովի է դիտարկում մարզումները, որոնք, պարզվում է, ընդունակ են աչքերը «պլաստիկ վիրաբույժի դանակից լավ բացել»։
«Մի խոսքով՝ այս դեպքում երկու տարբերակներից մեկն է. կա՛մ ես ֆիթնեսի հարցում բոլորովին հիմար եմ, կա՛մ ինչ-որ մեկն այնպես է ստել, որ կորցրել է իրականության հետ կապը»,- եզրափակել է Միրոն։