Զելենսկու կինն առաջին տիկինների ընթրիքին մասնակցել է ժիլետով, որը կրում էր մերկ մարմնին
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու կինը՝ Ելենան, Նյու Յորքում առաջին տիկինների Fashion 4 Development ամենամյա ընթրիքին մասնակցել է կոստյումով, որի ժիլետը կրել է մերկ մարմնին։ Բաց կապույտ գույնի կոստյումով լուսանկարը Զելենսկայան հրապարակել է Instagram-յան էջում։
«Հնարավորություն ունեցա մասնակցել առաջին տիկինների Fashion 4 Development ամենամյա ընթրիքին՝ ի աջակցություն ՄԱԿ-ի՝ հազարամյակի զարգացման նպատակներին եւ միանալ նորաձեւության աշխարհի ներկայացուցիչների մեծարմանը՝ կայուն զարգացման գլոբալ նպատակներին հասնելու գործում նրանց ներդրման համար։ Արտահայտում են խորը հարգանքս ու անկեղծորեն շնորհավորում եմ հավակնորդներին»,- գրել է նա։
Վլադիմիր Զելենսկին կնոջ լուսանկարների մեկնաբանություններում կրակի ու սրտիկի տեսքով սմայլիկներ է օգտագործել այն դեպքում, երբ մյուս օգտատերերի կարծիքները կիսվել են։ Նրանց մի մասն այդ կերպարը չափազանց «ազատ եւ գռեհիկ» է համարել, մյուսները հաճոյախոսություններ են շռայլել ինչպես Ելենա Զելենսկայային, այնպես էլ նրանց կարծիքով՝ ճիշտ ընտրված եւ կազմվածքը լավ ընդգծող կոստյումին։