Զավորոտնյուկի դուստրը մոր հիվանդության մասին լուրերից հետո առաջին հայտարարությունն է արել
Դերասանուհի Անաստասիա Զավորոտնյուկի դուստրը՝ Աննան, առաջին հայտարարությունն է արել մոր ծանր հիվանդության մասին տեղեկությունների ֆոնին։ Նա հայտարարությունը հրապարակել է Instagram-յան էջի Stories բաժնում։
Մոդել, դերասանուհի եւ բլոգեր Աննա Զավորոտնյուկը դիմել է «Իմ հիասքանչ դայակը» սերիալի աստղի երկրպագուներին եւ մարդկանց, որոնք չարախնդում են դերասանուհու հիվանդության պատճառով եւ ցանկանում են սենսացիա անել։
«Լրագրողներին եւս մեկ անգամ խնդրում եմ պատասխանատվությամբ վերաբերվել փաստերին եւ սպեկուլիացիաներ չանել հորինված սենսացիաներով։ Անտանելի է, երբ հանուն աղմուկի, հայփի օգտագործում են ցանկացած սուտ եւ կեղտոտ սենսացիա բարձրացնում»,- նշել է նա։
Նա նաեւ շնորհակալություն է հայտնել բոլոր նրանց, ովքեր անտարբեր չեն։ «Շնորհակալություն մարդկանց, ովքեր անկեղծորեն բարին են ցանկանում, դուք շատ եք, եւ ես կարդում եմ ձեր բոլոր հաղորդագրությունները, շնորհակալություն»,- նշել է Զավորոտյուկ կրստերը։