Մեգան Մարքլի և արքայազն Հարիի կրքոտ պարի տեսանյութը հայտնվել է համացանցում
Սասեքսիի դուքսն ու դքսուհին պաշտոնական այց են կատարել Հարավային Աֆրիկա: Նիհա քաղաքում, որը հայտնի է Հարավային Աֆրիկայում հանցավորության բարձր մակարդակի պատճառով, արքայազն Հարիին և նրա կնոջը՝ Մեգան Մարքլին, դիմավորել են տեղական պարերով, որոնք կատարել են տեղի դպրոցականները: Աղջիկները այնքան կրակոտ են պարել, որ Մեգանը, որ նաև աֆրիկյան արմատներ ունի, չի կարողացել դիմադրել և միացել է պարին:
Ողջույնի խոսքերից հետո նա ներկաներին դիմել է ելույթով, որում, մասնավորապես, անդրադարձել է գենդերային բռնության խնդրին և խոսել կանանց և դեռահասների ինքնապաշտպանության ծրագրի մեկնարկի մասին: