Կամ Քանյե Ուեսթն ու Քարդաշյանները, կամ երեխաները․ Ջոլի
Անջելինա Ջոլին դժգոհ է Բրեդ Փիթի եւ Քարդաշյան ընտանիքի մտերմությունից։ Այս մասին հայտնում է RadarOnline-ը՝ հղում կատարելով աղբյուրին։
Նշվում է, որ Փիթը հնարավոր է զրկվի երեխաների հետ շփումից, եթե շարունակի հիփ հոփ երգչի հետ ընկերական հարաբերությունները։ «Նրան դուր չի գալիս, որ նրանք աջակցում է Դոնալդ Թրամփի քաղաքականությանը։ Ջոլին չի ցանկանում, որպեսզի նրա երեխաներն այդ ընտանիքի հետ որեւէ կապ ունենան։ Սրա հետ կապված նա ամուսնուն նույնիսկ ուլտիմատում է ներկայացրել․ կամ Քանյեն ու Քարդաշյանները, կամ երեխաները», - ասել է հրատարակչության զրուցակիցը։
Ջոլին ապահարզանի համար դիմել է 2016թ․-ի սեպտեմբերին։ Նա այդ քայլին դիմել է, քանզի համաձայն չի եղել Փիթի դաստիարակման մեթոդների հետ։ Հայտնում էին, որ բաժանության պատճառ է հանդիսացել մասնավոր ընտանիքում ծագած վեճը, որի ընթացքում դերասանը հարվածել էր ավագ որդուն։ Զույգը բաժանվել է 2019թ․-ի ապրիլ ամսին։