Լուսինե Թովմասյանը մեղմ կերպարում. (Լուսանկար)
«Միսս Հայաստան», «Վիցե միսս Եվրոպա 2005» գեղեցկուհի Լուսինե Թովմասյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր մեղմ կերպարը։
Instagram-յան էջում հրապարակված կադրերում Լուսինեն սեւ հագուստ է կրում եւ նուրբ շպարով է։ Նա գեղեցիկ սանրվածք է ընտրել, իսկ մեկնաբանությունների հատվածում մի քանի հեշթեգ է օգտագործել, այն թվում նկարահանում, մոդել, աշխատանքային ընթացք։