Առնոլդ Շվարցենեգերը նվեր է ստացել «Յուվենտուսից»
Հայտնի ամերիկացի կինոդերասան, Կալիֆորնիայի նախկին նահանգապետ Առնոլդ Շվարցենեգերը նվեր է ստացել Իտալիայի չեմպիոն Թուրինի «Յուվենտուսից» Միլանում տեղի ունեցած ՖԻՖԱ-ի ամենամյա մրցանակաբաշխության արարողության ժամանակ։
«Յուվենտուսը» 72-ամյա Շվարցենեգերին նվիրել է 101 համարի ակումբային խաղաշապիկ թիմի բոլոր ֆուտբոլիստների ինքնագրերով։