Իրանը հայտարարել է Ռուսաստանի և Չինաստանի հետ համատեղ զորավարժությունների ծրագրերի մասին
Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբը հայտարարել է Օմանի նեղուցում և Հնդկական օվկիանոսում Ռուսաստանի և Չինաստանի հետ համատեղ զորավարժություններ անցկացնելու մտադրության մասին:
«Իրանը շուտով համատեղ վարժանքներ կանցկացնի Ռուսաստանի և Չինաստանի հետ Օմանի ծոցում և Հնդկական օվկիանոսում», – մեջբերում է FARS գործակալությունը:
Նրա խոսքով՝ զորավարժությունների ընթացքում զինվորականները փորձ կփոխանակեն մարտավարական և ռազմական զորավարժություններում:
Բացի այդ, Իրանի պաշտպանության նախարարությունը հաղորդել է, որ շուտով Թեհրանում պետք է անցկացվի գլխավոր շտաբի պետերի հանդիպում: