ԱԱ-2019․ Հովհաննես Բաչկովը մրցավարների ոչ միաձայն որոշմամբ պարտվեց կիսաեզրափակիչում (ուղիղ)
Ռուսաստանի Եկատերինբուրգ քաղաքում շարունակվող բռնցքամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Հովհաննես Բաչկովը 63 կգ քաշային կարգի կիսաեզրափակիչում (ուղիղ եթեր) մենամարտեց ԱՄՆ-ի եւ Պանամերիկյան խաղերի բազմակի չեմպիոն Քեյշոն Դեւիսի հետ։
Մրցավարների ոչ միաձայն որոշմամբ հաղթանակը շնորհվեց Դեւիսին՝ 4։1։
Եվրոպայի չեմպիոն Հովհաննես Բաչկովը դարձավ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր։