Մադոննան նշել է 55-ամյակը թագուհի Մարիա Անտուանետայի ոճով (լուսանկարներ)
Ամերիկյան փոփ-թագուհի Մադոննան օրերս նշել է իր 55-ամյակը: Երգչուհու ծննդյան օրն այս անգամ ուրբաթ էր, իսկ շաբաթ օրը նա կազմակերպել էր դիմակահանդես, որտեղ ինքը հանդես էր գալիս թագուհու դերում:
Մադոննան իր համար ընտրել էր Ֆրանսիայի թագուհի Մարիա Անտուանետայի կերպարը' հագնելով մանուշակագույն կորսետ, զուգագուլպաներ, ինչպես նաև կրելով սպիտակ կեղծամ:
Երևում է' երգչուհին այնքան է հարբել, որ "Twitter"-ում և "Instagram"-ում տեղադրած լուսանկարների տակ սխալ մեկնաբանություններ է գրել: Մադոննան ցանկացել է ասել, որ չարաշահել է տորթը, սակայն "cake"-ի փոխարեն գրել է "cale":
«Հավանաբար ես շատ շամպայն էի խմել. ցանկացել էի գրել "cake"»,- ավելի ուշ ուղղել է երգչուհին: