Կալիֆոռնիայի նահանգի սենատն ընդունել է Թուրքիա ներդրումների կատարումն արգելող օրինագիծ
Կալիֆոռնիայի նահանգի սենատը սեպտեմբերի 11-ին ընդունել է AB 1320 օրինագիծը, որն արգելում է Կալիֆոռնիայի հանրային թոշակային ֆոնդին ներդրումներ կատարել Թուրքիայում։
Փաստաթուղթն առաջարկում է արգելել թոշակային ֆոնդին նոր ներդրումներ կատարել Թուրքիայում եւ դադարեցնել արդեն գոյություն ունեցողները։ Օրինագիծը հետագայում կուղղվի Կալիֆոռնիայի նահանգապետ Գեյվին Նյուսոմի հաստատմանը։
Օրինագծի հեղինակն է Կալիֆոռնիայի ասամբելայի անդամ Ադրին Նազարյանը։ Ավելի վաղ օրինագիծն արժանացել էր ասամբլեայի հավանությանը՝ չնայած թոշակային ֆոնդերի դժգոհությանը։
Նման փաստաթուղթ հավանության էր արժանացել նաեւ նախկինում, բայց նահանգապետ Ջերի Բրաունը դրա վրա վետո էր դրել։ Անցած տարի նոր նահանգապետ Գեյվին Նյուսոմը նշել է, որ կաջակցի փաստաթղթին։