Հայաստանի ԱԺ-ն սկսեց այս խորհրդարանի 3-րդ նստաշրջանը. Օրակարգում ռեկորդային թվով հարցեր են (Տեսանյութ)
Հայաստանի 7-րդ գումարման Ազգային ժողովն այսօր՝ սեպտեմբերի 9-ին, սկսում է իր երրորդ նստաշրջանի աշխատանքը:
ՀՀ Ազգային ժողովի խորհրդի նիստում, որը վարել է ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, հաստատվել է ԱԺ յոթերորդ գումարման երրորդ նստաշրջանի եւ սեպտեմբերի 9-ին գումարվող հերթական նիստերի օրակարգերի նախագծերը:
Խորհրդի որոշմամբ սահմանվել է նաեւ սեպտեմբերի 9-ին գումարվող հերթական նիստերի օրակարգային հարցերի քննարկման հաջորդականությունը:
Ազգային ժողովի յոթերորդ գումարման երրորդ նստաշրջանի օրակարգի նախագծում ընդգրկվել է 69, սեպտեմբերի 9-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծում` 57 հարց: