Linkin Park-ի մենակատարի այրին ամուսնանում է
2 տարի առաջ մահացած Չեսթեր Բենինգթոնի այրին ասաց, որ կրկին ամուսնանում է, գրում է TMZ-ն՝ վկայակոչելով աղբյուրը:
Ինչպես նշվում է, Բենինգթոնի հետ ողբերգությունից հետո աղջիկը հանդիպել է իր նոր սիրուն: Նրա ընտրյալը Մայք անունով մի հրշեջ է Լոս Անջելեսից:
Հրապարակման համաձայն, երաժշտի այրին 2019-ի ապրիլին նշանվել է հրշեջի հետ, բայց այս մասին միայն հիմա է պատմում աշխարհին։
Հիշեցնենք, որ Linkin Park-ի մենակատար 41-ամյա Բենինգթոնը մահացած է գտնվել հուլիսի 20-ի առավոտյան՝ Կալիֆոռնիայի Պալոս Վերդես Էստես քաղաքում գտնվող իր տանը: Լոս Անջելեսի դատաբժշկական փորձաքննությունը հաստատել է, որ մահվան պատճառն ինքնասպանությունն է։