Անաստասիա Իվլեևան ամուսնացել է. Ով է նրա ընտրյալը
Հայտնի հեռուստահաղորդավարուհի Անաստասիա Իվլեևան ամուսնացել է երգիչ Ալեքսեյ Ուզենյուկի հետ, որը հայտնի է Էլջեյ բեմական կեղծանվամբ։ Աստղն Instagram-յան էջում վերցրել է ամուսնու ազգանունը։
Իվլեևան ամուսնության մասին հայտնել է Instagram-ում։ Նա սև-սպիտակ լուսանկար է հրապարակել, որում ամուսնու հետ պատկերված է զբոսանավի վրա և կարճ մակագրել այն. «Ամուսին»։ Նշվում է նաև, որ Անաստասիան և Ալեքսեյն այժմ գտնվում են Սիցիլիայում։ Նրանք զբոսանավ են վարձել եւ ճանապարհորդում են ափին։
YouTube-ի աստղը և նրա սիրելին ամուսնության գրանցումը գաղտնի էին պահում, նույնիսկ Նաստյայի մայրը տեղյակ չէ ամուսնությունից, ինչպես և նրա մտերիմ ընկերուհիները։ Փոխարենը հանրությունն արդեն վաղուց 28-ամյա աստղի մատնեմատին նկատել է մատանին, իսկ սոցիալական ցանցում Իվլեևան երաժիշտին ամուսին է անվանում։