Երգչուհի Լիլուն նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր նուրբ կերպարը (Լուսանկարներ)
Երգչուհի Լիլուն նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր նուրբ կերպարը։
Երգչուհու միկրոբլոգի Stories բաժնում (այստեղ ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է) հրապարակված լուսանկարն արվել է Լոս Անջելեսում։ Լիլուն պատկերված է բարձրահարկ շենքերի ֆոնին։ Նա սեւ տաբատ է կրում եւ սպիտակ շապիկ։ Կերպարն ամբողջացնում են արեւային ակնոցը եւ աքսեսուարները։ «Ամեն մեկն իր կյանքում ունի իր փորձությունները։ Ես աղոթքով եմ դրանք հաղթահարում։ Որովհետեւ մենք պլանավորում ենք մոր գործերը, Աստված՝ տնօրինում»,- գրել է նա։
Ավելի վաղ երգչուհին ներկայացել էր գայթակղիչ կերպարում։ Կադրերում երգչուհին կրում էր ուսերը բաց, սեւ, երկարափեշ զգեստ, որը համադրել էր խոշոր գոտու եւ երկար ականջօղերի հետ։ Լիլուի վարսերը հավաքված էին, նա վառ դիմահարդարմամբ էր։ Կադրերին կից երգչուհին գրել էր․ «Բարեւ սեպտեմբեր»։