Արսեն Թորոսյանի մերձավոր շրջապատից զանգում են բուժկենտրոններ ու սպառնում. Բժիշկ Գևորգ Գրիգորյան
Առավոտից բուժկենտրոնների, մասնավորապես պետական ենթակայության տակ գտնվող բուժկենտրոնների տնօրենները ահազանգում են, որ նախարարի մերձավոր շրջապատից ստանում են զանգեր եւ սպառնալիքներ, որ եթե ֆեյսբուքում ու մամուլում հանդես չգան նախարարին գովերգող հայտարարություններով, ապա կկորցնեն «նախարարի բարյացակամ վերաբերմունքը», ինչ նշանակում է, որ տեղի կունենան «ստուգումներ» եւ պետական միջոցների վերաբաշխում` ֆինանսավորումը կնվազի: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Բժիշկ ուրոլոգ, առողջապահության կազմակերպիչ Գեւորգ Գրիգորյանը:
«Ամոթ է: Այս հարցերով պետք է արդեն զբաղվեն իրավապահ մարմինները... սա պաշտոնական դիրքի չարաշահում է:
Հորդորում եմ բուժկենտրոնների տնօրեններին բարձրաձայնել այս հարցը ոչ թե իմ, այլ գոնե լրատվականների մոտ»,-նշել է նա: