Մահացել է լուսանկարիչ Փիթեր Լինդբերգը (Լուսանկարներ)
74 տարեկանում կյանքից հեռացել է գերմանացի հայտնի ֆեշն լուսանկարիչ Փիթեր Լինդբերգը։ Այս մասին հաղորդվում է նրա Instagram-յան պաշտոնական էջում։
«Մեծ վշտով հայտնում ենք, որ 74 տարեկան հասակում 2019թ.-ի սեպտեմբերի 3-ին մահացել է Պիտեր Լինդբերգը»,- ասված է հայտարարության մեջ։ Լինդբերգը կին ունի՝ Պետրան, չորս որդի եւ յոթ թոռ։
Նրա ֆոտոխցիկի նշանառության տակ են եղել այնպիսի աստղեր, ինչպիսիք են Լինդա Եվանգելիստան, Սինդի Քրոուֆորդը, Նաստասյա Կինսկին, Նատալյա Վոդյանովան, Քեյթ Մոսը եւ այլք։ Նրա հետ աշխատել են նաեւ ռուս մոդելներ, այդ թվում Իրինա Շեյքը եւ Օլգա Ռոդնինան։ Նրանք լուսանկարվել են «Numéro» ամսագրի համար։
Լուսանկարիչը շատ աշխատել է նաեւ «Vogue» ամսագրի համար։ Բոլորովին վերջերս Մեգան Մարքլը նրան հրավիրել էր «Vogue»-ի այն համարի վրա աշխատանքի, որի հրավիրված խմբագիրն էր։ Երկուսն էլ հիացած էին համագործակցությունից։