Երգչուհի Ֆերգին հրաժարվել է իր անունից
Երգչուհի Ֆերգին , ում իսկական անունն է Սթեյսի Էնն Ֆերգյուսեն, հրաժարվել է իր անունից: Ինչպես հայտնում է "NY Daily News"-ը, երգչուհու օրինական անունը իր բեմական անունն է լինելու: Բացի այդ՝ նա իր ամուսնու ազգանուն է կրելու, այսինքն՝ Ֆերգյուսոնի փոխարեն կկրի իր ամուսնու՝ դերասան Ջոշա Դյուամելի ազգանունը:
38-ամյա երգչուհին անվանափոխության հարցերով սկսել է զբաղվել հուլիսից և արդեն օգոստոսի 16-ին փաստաթղթային գործընթացն ավարտված էր: Իր անվանափոխության փաստաթղթերը երգչուհին ստացել է Կալիֆորնիայում՝ իր հարազատ երկրում:
Ներկայումս Ֆերգին և "Black Eyed Peas" խումբը նոր ալբոմ են պատրաստում: Դեռ հայտնի չէ, թե այն երբ կթողարկվի: Ֆերգին և նրա ամուսինը շուտով ծնողներ են դառանալու: