Արմինկան ակնկալում է, որ Ձմեռ պապիկը չմոռանա ոչ մի երեխայի, այդ թվում և իրեն
Operativ.am-ի հետ զրույցում երգչուհի Արմինկան (Արմինե Նահապետյան)պատմեց, թե ինչու է նախապատվություն տվել Ամանորը արտերկրում դիմավորելուն:
Ինչպե՞ս և որտե՞ղ եք անցկացնելու գալիք Ամանորը:
- Ամանորը պատրաստվում եմ դիմավորել Դուբայում՝ Բուրջ Խալիֆայի շքեղ հրավառության ներքո, քանի որ հյուրանոցի համարիս պատշգամբն անմիջապես բացվում է այդ հրաշք աշտարակի տեսարանի առջև, իսկ հետո կշարունակենք մեր ամանորյա խնջույքը ռեստորանում:
Հավատու՞մ եք Ձմեռ պապիկի գոյությանը:
-Տղայիս հետ և տղայիս համար հավատում եմ:
Ի՞նչ ակնկալիքներ ունեք նրանից:
-Ակնկալիքս այն է , որ Ձմեռ պապիկը չմոռանա աշխարհում ոչ մի երեխայի, այդ թվում նաև ինձ:
Կա՞ մեկը, ում զանգին առավելապես սպասելու եք Ամանորի գիշերը:
-Քրոջս զանգին եմ սպասելու, քանի որ նա Երևանում է:
Ձեր ամենասիրելի ամանորյա ուտեստը:
-Ես գուրման եմ, ուստի դժվարանում եմ պատասխանել, բայց հաստատ բուդը չէ:
Ամենայուրօրինակ նվերը, որ երբևէ ստացել եք Ամանորին. ի՞նչ է եղել դա և ու՞մ կողմից:
-Իմ մանկության տարիների շքեղ նվերները. շորիկներ, խաղալիքներ ու եվրոպական շոկոլադ, այն ժամանակների համար դա մեծ շքեղություն էր:
Կհիշե՞ք Ամանորի հետ կապված որևէ զավեշտալի դեպք, որ եղել է Ձեզ հետ:
-1993 թվականի Ամանորի գիշերը եղբորս մեքենայով օպերա գնալիս(ուշանում էի համերգից), մեքենայի բենզինը վերջացավ: Անհույս վիճակից մեզ փրկեց եղբորս ընկերը, ով պատահաբար անցնում էր նույն ճանապարհով:
Հեղինակ՝ Սեդա Ղուկասյան