ՀՀ վարչապետի որոշմամբ՝ Սուրեն Ղամբարյանն ազատվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության ծառայության պետի պաշտոնից
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Սուրեն Ղամբարյանն ազատվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության ծառայության պետի պաշտոնից: Վարչապետի մեկ այլ որոշմամբ՝ այդ պաշտոնում նշանակվել է Անի Ամիրշադյանը: Այս մասին հայտնում են Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունից:
Ստորեւ ներկայացվում է Անի Ամիրշադյանի կենսագրական տվյալները․
Ամիրշադյան Անի Էդվարդի
Ծնվել է 1987թ. օգոստոսի 19, Երեւան քաղաքում:
Կրթություն
2008թ.-ին ավարտել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի բակալավրը, մասնագիտացումը Կառավարում
2010թ.-ին ավարտել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի մագիստրատուրան, մասնագիտացումը Կառավարում
2014թ.-ին ավարտել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ասպիրանտուրան
Աշխատանքային փորձ
2009-2011թթ. աշխատել է ՖԻՆՔԱ ՈՒՎԿ ՓԲԸ-ում Ներքին վերահսկողության ստորաբաժանումում:
2011-2013թթ. աշխատել է ՎՏԲ-Հայաստան Բանկ ՓԲԸ-ում որպես գործառնական ռիսկ մենեջեր:
2013-2019թթ. աշխատել է ԱյԴիԲանկ ՓԲԸ-ում: Զբաղեցրել է Ներքին վերահսկողության եւ մոնիթորինգի վարչության պետի, այնուհետեւ Վարկերի մոնիթորինգի վարչության պետի պաշտոնը: