Հայաստանի առանձին շրջաններում սեպտեմբերի 3-ին սպասվում են անձրեւներ եւ ամպրոպ
Հայաստանի առանձին շրջաններում սեպտեմբերի 3-ին սպասվում են անձրեւներ եւ ամպրոպ, որոնց ժամանակ հնարավոր է հյուսիսարեւմտյան քամու ուժգնացում վայրկյանը 20 մետր արագությամբ։ Օդերեւութաբանների նախնական կանխատեսումներով՝ մինչեւ շաբաթվա վերջ օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։ Ինչպես «Հայպետհիդրոմետից» տեղեկացրել են, Երեւանում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Առաջիկա գիշեր մայրաքաղաքում կլինի +15+17, վաղը ցերեկը՝ +27+29։
Օդի ջերմաստիճանը մարզերում.
Շիրակում գիշերը՝ +6+11, ցերեկը՝ +20+25,
Կոտայքի լեռներում գիշերը՝ +6+11, ցերեկը՝ +20+25,
Կոտայքի նախալեռներում գիշերը՝ +14+16, ցերեկը՝ +27+29,
Սեւանա լճի ավազանում գիշերը՝ +6+11, ցերեկը՝ +20+25,
Լոռիում գիշերը՝ +8+11, ցերեկը՝ +19+24,
Տավուշում գիշերը՝ +11+16, ցերեկը՝ +21+26,
Արագածոտնի լեռներում գիշերը՝ +6+11, ցերեկը՝ +20+25,
Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ +13+15, ցերեկը՝ +28+30,
Արարատում գիշերը՝ +14+17, ցերեկը՝ +29+31,
Արմավիրում գիշերը՝ +14+17, ցերեկը՝ +29+31,
Վայոց ձորի լեռներում գիշերը՝ +6+11, ցերեկը՝ +20+25,
Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝ +14+17, ցերեկը՝ +29+31,
Սյունիքի հովիտներում գիշերը՝ +14+18, ցերեկը՝ +23+27,
Սյունիքի նախալեռներում գիշերը՝ +7+10, ցերեկը՝ +17+20,
Արցախում գիշերը՝ +10+14, ցերեկը՝ +18+21 (հովիտներում՝ գիշերը +12+15, ցերեկը՝ +24+28)։