ժամկետային զինծառայողների սննդի կազմակերպումը նոր համակարգով իրականացնող զորամասերի թիվը հասավ 15-ի. Փաշինյան
Ուրախ եմ տեղեկացնել, որ ժամկետային զինծառայողների սննդի կազմակերպումը նոր համակարգով իրականացնող զորամասերի թիվը հասավ 15-ի: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Նոր համակարգով մատակարարվող բարձր որակի, օրական երեքանգամյա սնունդը հասանելի է արդեն հազարավոր զինվորների: Գործընթացը շարունակվելու է հետեւողականորեն եւ մինչեւ վերջ»,-նշել է վարչապետը: