Ադրբեջանական ծագմամբ ընդդիմադիր բլոգեր Էլվին Իսաևին զրկել են ռուսական քաղաքացիությունից
Ադրբեջանական ծագմամբ ընդդիմադիր բլոգեր Էլվին Իսաևին զրկել են ռուսական քաղաքացիությունից: Այս մասին հայտնում է «Կավկազսկի ուզել» պարբերականը:
Ինչպես նշել են ոստիկանությունում, Իսաևի անձնագիրը ճանաչվել է ոչ իրական: Նրան մեղավոր են ճանաչել Ռուսաստանում բնակվելու ռեժիմը խախտելու համար և տուգանել են 5 հազար ռուբլիով: Այս պահին նա գտնվում է Լենինգրադյան շրջանի միգրանտների ժամանակավոր պահման կենտրոնում: Նրան սպասվում է արտաքսում Ադրբեջան:
Նշվում է, որ Իսաևը իր բլոգում քննադատել է Ադրբեջանի իշխանություններին: Նրա տիկնոջ խոսքով՝ հենց նրանք են կազմակերպել գործողություններ ընդդեմ բլոգերի: Նա Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին կոչ է արել ուշադրություն դարձնել իրավիճակի վրա և թույլ չտալ իր ամուսնու արտաքսումը: