Ոստիկանությունն այսօրվանից անցել է ուժեղացված ծառայության (Տեսանյութ)
Ոստիկանությունը սեպտեմբերի 1-ից անցել է ուժեղացված ծառայության։
Ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանի հանձնարարականով՝ գրեթե ողջ համակարգն այսօրվանից մեկ ամսով անցել է ուժեղացված ծառայության:
Բոլոր ուսումնական հաստատությունների մոտ կլինեն ճանապարհային ոստիկաններ, պարեկապահակետային ծառայողներ, դպրոցական ու անչափահասների գծով տեսուչներ, օպերլիազորներ ու համայնքային ոստիկաններ:
Նպատակը՝ մեր քաղաքացիների անվտանգությունն ապահովելն է: