Նիկոլ Փաշինյանը 13 համակարգիչ նվիրեց Վահան գյուղի առաջին դասարանցիներին․ ևս 2-ը կուղարկեն վաղը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր՝ սեպտեմբերի 1-ին, շրջել է Վահան գյուղի դպրոցում, զրուցել առաջին դասարանցիների հետ, հետաքրքրվել, թե ով ինչ է ուզում դառնալ, մի քանիսը պատասխանել են՝ բժիշկ ու ոստիկան, մի երեխա էլ ասաց՝ «շոֆեռ»։ Այնուհետեւ վարչապետը հայտարարեց, որ սեպտեմբերի 1-ի առիթով նվերներ է բերել նրանց համար՝ հայկական արտադրության համակարգիչներ։
«Ես գիտեի առաջին դասանում 13 երեխա կա, բայց էսօր պարզվեց 15-ն են, եւս 2-ը վաղը կուղարկենք»,- ասաց Փաշինյանը։
Հիշեցնենք, որ այսօր՝ սեպտեմբերի 1-ին, վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ Աննա Հակոբյանի հետ Գիտելիքի և դպրության օրվա առիթով այցելել է Վահան գյուղի միջնակարգ դպրոց, ապա ծաղիկներ խոնարհել զոհված ազատամարտիկների հուշահամալիրում։