Առաջիկա հինգ օրերի եղանակը. սպասվում են տեղումներ
Հանրապետության տարածքում`օգոստոսի 31-ի ցերեկը հանրապետության ողջ տարածքում, սեպտեմբերի 1-5-ին շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, 31-ին առանձին վայրերում տեղումները կլինեն ինտենսիվ:
Քամին հյուսիս-արևմտյան 3-8 մ/վրկ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20մ/վրկ:
Օդի ջերմաստիճանն օգոստոսի 31-ի ցերեկը կնվազի 5-7, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում 8-10 աստիճանով։
«Հայպետհիդրոմետից» հայտնել են, որ Երեւանում օգոստոսի 31-ի ցերեկը, սեպտեմբերի 1-5-ին սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20մ/վրկ:
Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +16+18, վաղը ցերեկը՝ +26+28:
Օդի ջերմաստիճանը՝ մարզերում.
Շիրակում՝ գիշերը՝ +5+10, ցերեկը՝ +16+21,
Կոտայքի լեռներում՝ գիշերը` +5+10, ցերեկը՝ +16+21,
Կոտայքի նախալեռներում՝ գիշերը՝ +15+17, ցերեկը՝ +25+27,
Սեւանա լճի ավազանում՝ գիշերը` +5+10, ցերեկը՝ +16+21,
Լոռիում գիշերը՝ +9+13, ցերեկը՝ +17+20,
Տավուշում գիշերը՝ +12+16, ցերեկը` +22+27,
Արագածոտնի լեռներում գիշերը` +5+10, ցերեկը՝ +16+21,
Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը` +16+18, ցերեկը՝ +25+27,
Արարատում գիշերը` +15+19, ցերեկը՝ +26+28,
Արմավիրում գիշերը՝ +15+19, ցերեկը՝ +26+28,
Վայոց ձորի լեռներում՝ գիշերը` +5+10, ցերեկը՝ +16+21,
Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը` +15+19, ցերեկը՝ +26+28,
Սյունիքի հովիտներում` գիշերը` +14+18, ցերեկը՝ +22+25,
Սյունիքի նախալեռներում՝ գիշերը՝ +10+13, ցերեկը՝ +13+18,
Լեռնային Ղարաբաղում՝ գիշերը` +10+14, ցերեկը՝ +16+21 (հովիտներում՝ գիշերը՝ +12+15, ցերեկը՝ +21+26):